Luna Beauty ամսագիր
Բարի գալուստ LunaBeauty.am! ❤︎
			<author>Luna Beauty</author>
			<description>Բարի գալուստ օնլայն խանութ LunaBeauty.am ❤︎</description>
Բարի գալուստ LunaBeauty.am! ❤︎
Բարի գալուստ LunaBeauty.am !
Մաշկի պաշտպանություն վնասակար ուլտրամանուշակագույն
			<author>Luna Beauty</author>
			<description>SPF (Sun Protection Factor)՝ ինդեքս, որը ցույց է տալիս մաշկի պաշտպանության մակարդակը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:</description>
Մաշկի խնամքի կորեական համակարգ. Բոլոր փուլերի ակնարկ:
			<author>Luna Beauty</author>
			<description>Մաշկի խնամքի բազմաստիճան համակարգը մոտեցում է, որն օգտագործվում է կորեական մաշկի խնամքի մեջ: Այն ներառում է մի քանի փուլերի իրականացում՝ առավելագույն արդյունքների հասնելու համար։</description>
Glass skin "Ապակե" մաշկ։ Ինչ պետք է իմանալ բյութի թրենդի մասին:
			<description>Glass skin-ը բյութի թրենդ է, որը հայտնվել Է Հարավային Կորեայում և արագորեն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում:</description>
Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը
			<author>Luna Beauty</author>
			<description>Ամռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, ամռանը մաշկը ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների և բարձր խոնավության ազդեցությանը։</description>
Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը
Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը.
Ամառային Must Have: Տոներ
			<description>Ամառային ամիսների ընթացքում մեր մաշկը դիմանում է մի շարք փոփոխությունների և վտանգների: Այժմ, երբ ջերմաստիճանը բարձրանում է և արևի ճառագայթները ավելի ինտենսիվ են, կարևոր է ճիշտ և պարբերաբար խնամել մեր մաշկը: </description>
Ամառային Must Have: Տոներ